top of page
Search

Ոչ ֆորմալ կրթությունը Իտալիայում


Հուլիսի 10-19-ը Երիտասարդական ակումբների դաշնության անդամները մասնակցում էին ''NEXT! – Non-formal education: EXcellenT!'' վերապատրաստման դասընթացին՝ Իտալիայի Ռեկոարո Տերմե քաղաքում:

Դասընթացի ընդհանուր նպատակն էր վերապատրաստել երիտասարդներին ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ, մշակել համապատասխան ռազմավարություն՝ համայնքներում ոչ ֆորմալ ուսուցման մեթոդներով աշխատելու համար, ինչպես նաև նպաստել երիտասարդների անձնական և մասնագիտական աճին։


«Ծրագիրը ինձ համար լավագույններից էր, քանի որ հնարավորություն ունեցա ծանոթանալու ոչ ֆորմալ կրթության ուսուցման մեթոդաբանությանը և այժմ պատրաստ եմ գիտելիքներս փոխանցել իմ համայնքում բնակվող երիտասարդներին՝ վերջիններիս կարողությունների զարգացման համար»,- նշում է Վերգինե Թադևոսյանը։

Ինչպես նշում է Սյուզի Թադևոսյանը՝ այս ծրագիրը հնարավորություն տվեց ծանոթանալու այլ երկրներում աշխատող երիտասարդական աշխատողների հետ, միասին մշակել ծրագրեր՝ փորձելով զարգացնել երիտասարդական կյանքն տարբեր համայնքներում։


- - - Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:

Комментарии


bottom of page