top of page
Search

Նոր ձեռքբերում՝ միջազգային կազմակերպությունում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ #Երիտասարդական #ակումբների #դաշնության անդամ Հրաչյա Ջավադյանը դարձել է #MIJARC_Europe միջազգային երիտասարդական կազմակերպության ղեկավար մարմնի անդամ:


Հրաչյան այսուհետ ներգրավվելու է #MIJARC_Europe միջազգային երիտասարդական կազմակերպության որոշումների կայացման գործընթացներում և ներկայացնելու է Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում:

Շնորհավորում ենք և մաղթում արդյունավետ աշխատանքային գործունեություն: ***

Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:

Comments


bottom of page