#Երիտասարդական #ակումբների #դաշնության Շիրակի մարզի #մարզային_համակարգող Մարիամ Սուքիկյանը նախաձեռնել էր հերթական միջոցառումը՝ այս անգամ #Գյումրի քաղաքում։
Շիրակի մարզային ներկայացուցչության անդամները Գյումրու Հաղթանակի զբոսայգում էին։ Երիտասարդների կողմից անցկացվեց տարածքի մաքրություն, ինչպես նաև քննարկեցին Հայաստանում առկա բնապահպանական խնդիրները:
Նշենք, որ Գյումրու «Հաղթանակի զբոսայգին» դեռևս ԽՍՀՄ տարիներին Հաղթանակի պողոտայի գլխավոր և բնակիչների կողմից սիրված այգիներից էր։ Այսօր «Հաղթանակի զբոսայգի»-ն Գյումրու կենտրոնական այգիներից մեկն է, որը կառուցվել է ի նշան Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների:
Comentarios