«ԵՄ-ն երիտասարդների համար» ծրագրի շրջանավարտների ցանցը Չարենցավանի և հարակից համայնքների 15-20 տ. երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Հզորացնելով կամուրջները դեպի Եվրոպա» ծրագրին, որն ուղղված է բացահայտելու երիտասարդների կարիքները, նպաստելու մասնակիցների անձնական աճին և համայնքի բարելավմանը։
Երիտասարդական ակումբների դաշնության և Երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպության (ԵՈՒՀԿ) աջակցությամբ, ինչպես նաև Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի կոորդինացմամբ «ԵՄ-ն երիտասարդների համար» ծրագրի շրջանավարտներ Արմինե Մովսեսյանը և Մարիամ Եվդոկիմովան առաջիկա 6 ամիսների ընթացքում կաշխատեն Չարենցավանի և հարակից համայնքների երիտասարդների հետ՝ աջակցելու վերջիններիս ինքնազարգացմանը և համատեղ համայնքային նախաձեռնությունների իրականացմանը։
Ներկա իրավիճակում առավել, քան երբևէ, կարևոր է հայ երիտասարդների ինքնակրթության, զարգացման, անձնական աճի ապահովումը։ Ծրագիրը առավել մանրամասն կներկայացվի առաջին ներածական հանդիպմանը։
Գրանցման վերջնաժամկետը 2021թ․ հունվարի 16-ն է։
Գրանցման հայտն այստեղ՝ https://forms.gle/xmV75neRjnUjtL7H8
Comments