2023 թվականի օգոստոսի 12-ին Արթիկ քաղաքում մեծ շուքով նշվեց երիտասարդության միջազգային օրը։ Երիտասարդական ակումբների դաշնությունը և Արթիկի համայնքապետարանը նախաձեռնել և իրականացրել էին հերթական միջոցառումը, որի ընթացքում երիտասարդները ծանոթացան միջազգային և տեղական մի շարք ծրագրերին, ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, քննարկումների արդյունքում փորձեցին գտնել համատեղ լուծումներ։
ԵԱԴ նախագահ #Ատոմ_Մխիթարյանը, շնորհավորելով երիտասարդներին, նշեց, որ երիտասարդությունը միշտ առաջամարտիկն է եղել փոփոխությունների ու առաջընթացի և որ բոլոր առկա մարտահրավերները պետք է հաղթահարվեն համատեղ ուժերով, իրականություն դարձնելով մեր երիտասարդների ձգտումներն ու երազանքները։
- - -
Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:
Comentarios