top of page
Search

Երիտասարդների իրավունքների դեսպաններն ընդդեմ COVID-19-ի

COVID-19 համավարակը իր հետ բերեց բազմաթիվ հասարակական փոփոխություններ, որոնք հատկապես մեծ ազդեցություն ունեցան երիտասարդների շրջանում։ Անցած ամիսների իրավիճակը ակնհայտ դարձրեց, որ շատ երիտասարդներ լավագույնս չգիտեն և չեն պաշտպանում իրենց սոցիալական իրավունքները, հատկապես՝ զբաղվածության, աշխատանքային, հանրային առողջության և տեղեկատվության հասանելիության իրավունքները։

Այս ծրագրի նպատակն է բարձրացնել մարզային երիտասարդական աշխատողների և առաջնորդների իրազեկվածությունը սոցիալական իրավունքների հասանելիության վերաբերյալ՝ օգտագործելով Եվրոպայի խորհրդի ENTER!CM/Rec(2015)3 հանձնարարականը, ոլորտային գործիքներ և նյութեր՝ ՀՀ տեղական օրենքներին և իրականությանը համապատասխան։


Ծրագրի արդյունքում զարգացվելու է 10 մարզի 20 երիտասարդական աշխատողների և առաջնորդների հմտությունները` օգնելով նրանց դառնալ «Երիտասարդների իրավունքների դեսպաններ» (Youth Rights Ambassadors)։

Վերջիններս ստանալու են ֆինանսական աջակցություն ծրագրի շրջանակում և առաքելություն են ունենալու նպաստել սոցիալական իրավունքների մատչելիության վերաբերյալ իրազեկվածությանը հետ-COVID-19-յան համատեքստում մարզերի տեղական երիտասարդական ակումբներում։


Ծրագրի առանցքային խնդիրներն են՝

  1. բարձրացնել իրազեկվածությունը ՀՀ 10 մարզերի ակումբների 20 երիտասարդական աշխատողների և առաջնորդների շրջանում առցանց 4 սեմինարների և 2 գործնական աշխատաժողովների միջոցով՝ ներկայացնելով սոցիալական իրավունքների հասանելիության վերաբերյալ ENTER!CM/Rec(2015)3 հանձնարարականը,

  2. զարգացնել հմտություններ 20 երիտասարդական աշխատողների շրջանում, ովքեր կդառնան «Երիտասարդների իրավունքների դեսպաններ» և կփոխանցեն ստացած տեղեկատվությունը և գիտելիքները իրենց համայնքում,

  3. ստեղծել և տարածել երիտասարդների՝ սոցիալական իրավունքների վերաբերյալ մատչելի և հարմարեցված ռեսուրսների փաթեթ՝ ներառելով ԵԽ երիտասարդական ոլորտի գիտելիքն ու գործիքները հայ երիտասարդի համար։

Դասընթացն անցկացվելու է առցանց տարբերակով, շաբաթական 1 հանդիպում ձևաչափով։ Դասընթացի բովանդակությունը՝


- Սոցիալական իրավունքներ և Enter! Recommendation-ը

- Կրթության և զբաղվածության իրավունք

- Բնակարանային և առողջության իրավունք

- Ինֆորմացիայի, առողջ ապրելակերպի, մշակույթի և ժամանցի իրավունք

- Գործնական աշխատաժողով 1 - Ինչպե՞ս իրականացնել տեղական գործողությունները

- Գործնական աշխատաժողով 2 - Ինչպե՞ս լինել «Երիտասարդների իրավունքների դեսպաններ»


Ծրագրի մեթոդաբանությունը հիմնված է ոչ ֆորմալ կրթական սկզբունքների վրա։ Պահպանվելու են ներառականության բոլոր կանոնները։


Դասընթացին կարող են դիմել 16-30 տարեկան (հնարավոր չնչին բացառություններով)

- Երիտասարդական աշխատողները

- Երիտասարդ առաջնորդները և ակտիվիստները, որոնք կապ ունեն մարզային / գյուղական երիտասարդական կենտրոնների և ակումբների հետ

- Երիտասարդներ, ովքեր ունեն տեղական գործունեության որոշակի փորձ ՝ որպես կազմակերպիչ, թիմի մասնակից և (կամ) անդամ

- Ավելի ուշ պատրաստ են որպես «Երիտասարդների իրավունքների դեսպան» հանդես գալու

- Ունեն ծրագրի կրթական մասից հետո 3 ամսվա ընթացքում տեղական իրազեկման միջոցառումներ իրականացնելու ցանկություն:

- Մոտիվացված են իրենց կազմակերպության/ակումբի շրջանակներում սեմինարներից հետո ապահովել նախաձեռնողականություն և կայունություն


Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://forms.gle/3RryKk3Cdtox32wE7 , մինչև հունվարի 17-ը։

Ծրագրի ժամանակացույցը՝

  • Մասնակցության հայտերի ընդունում՝ հունվարի 8-17

  • Նախնական ընտրված մասնակիցների հետ հարցազրույցներ ՝ հունվարի 18-25

  • Ծրագրի իրականացում առցանց հանդիպումներով՝ հունվարի 30-ից սկսած հաջորդող 6 շաբաթներին

  • Տեղական գործողությունների իրականացում՝ մարտ-մայիս ամիսներ


Ծրագիրն իրականացվում է Երիտասարդական ակումբների դաշնության կողմից՝ Եվրոպայի Խորհրդի Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի աջակցությամբ։


This project is implemented by the Federation of Youth Clubs of Armenia with the support of EYF of the Council of Europe.


Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://forms.gle/3RryKk3Cdtox32wE7 , մինչև հունվարի 17-ը։


Հարցերի դեպքում գրել fyca.am@gmail.com էլ. հասցեին։



Comments


bottom of page