Երիտասարդական ակումբների դաշնությունը կազմակերպել էր տարվա ամենասպասված միջոցառումը՝ Երիտասարդական համաժողով 2023-ը՝ նվիրված երիտասարդական աշխատանքին և կամավորությանը։
Համաժողովի ընթացքում ներկայացվեց կամավոր․հայ հարթակը, օգտվողների հաջողության պատմությունները, ինչպես նաև ծրագրի ընթացքի և արդյունքների մասին։
Համաժողովին մասնակցում էին ավելի քան 70 երիտասարդներ, ՀԿ, պետական գերատեսչությունների, դեսպանատների ներկայացուցիչներ, ովքեր ներկա գտնվեցին նաև պանելային քննարկումներին և բարձրացրեցին իրենց հուզող հարցերն ու խնդիրները։
Սպասվող ծրագրերի մասին խոսելով՝ ԵԱԴ գլխավոր քարտուղար Վերգինե Թադևոսյանը նշեց՝ «Նախորդ 6-7 ամիսների ընթացքում աշխատել ենք մեր մարզային համակարգողների հետ, փորձել ենք մարզերում ստեղծել նոր ակումբներ, իրականացրել ենք մի շարք տեղական ծրագրեր, ինչպես նաև մի քանի միջազգային փոխանակման ծրագրեր: Շուտով ԵԱԴ-ը մաս է կազմելու Եվրոպական համերաշխության կորպուսին և հնարավորություն է ունենալու տարբեր երիտասարդների, մեր կազմակերպության կամավորներին գործուղել եվրոպական տարբեր երկրներ՝ 2 ամսից մինչև 1 տարի ժամանակահատվածում կամավորական աշխատանքներ իրականացնելու համար»:
Comments