top of page
Search

ԵԱԴ-ի թիմը ներկայացրեց ՀՀ-ն Հունգարիայում կայացած միջազգային ուսումնական ծրագրում


Փետրվարի 24-ից մարտի 3-ը Հունգարիայում տեղի ունեցավ Rural Youth Europe և CEJA միջազգային կազմակերպությունների նախաձեռնած Democritical խորագիրը կրող միջազգային ուսումնական ծրագիրը, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) քարտուղարության անդամներ Նարինե Հակոբյանը և Վարդուհի Մկրտչյանը:

Ուսումնական ծրագրի դասընթացավարների թիմում ընդգրկված էր նաև ԵԱԴ գլխավոր քարտուղար Արմինե Մովսեսյանը:

Ծրագրին մասնակցում էր մոտ 40 երիտասարդ Եվրոպայի տարբեր երկրներից՝ Իտալիայից, Կիպրոսից, Շվեդիայից, Ավստրիայից, Սլովենիայից, Սերբիայից, Մալթայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Նիդերլանդներյից, Բելգիայից, Իսպանիայից և Հայաստանից:

Միջազգային ուսումնական դասընթացի նպատակն էր խթանել համայքային երիտասարդների ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում և զարգացնել նրանց քննադատական-վերլուծական մտածողությունը:

Ծրագրի շրջանակում երիտասարդները քննարկեցին ժողովրդավարությանը և համայնքային կյանքին վերաբերող մի շարք խոչընդոտների մասին հարցեր, իսկ ավելի ուշ թիմային աշխատանքների միջոցով փորձեցին գտնել և մշակել այդ խոչընդոտների արդյունավետ հաղթահարման ուղիներ:

Նարինեի կարծիքով ուսումնական ծրագրի շրջանակում ձեռք բերած փորձը, գիտելիքներն ու հմտությունները չափելի են:

«Նման ծրագրերը միջազգային հարթակում սովորեցնում են լինել ավելի ինքնուրույն և խթանում են մեր` երիտասարդներիս ինքնաիրացումը», - ասաց նա։

Իսկ Վարդուհին, ով նույնպես իր ակտիվ մասնակցությունը ունեցավ այս միջազգային դասընթացի շրջանակում, նշեց, որ ցանկացած ոչ ֆորմալ ուսումնական ծրագիր երիտասարդների համար հնարավորություններով լի մի մեծ արկղ է:

«Այսպիսի ծրագրերը առաջին հերթին իրենց մեծ ազդեցությունն ունեն անհատի ձևավորման գործընթացում: Բացի այդ, այս ծրագրերը հնարավություն են տալիս երիտասարդներին ուսումնական հատվածը այլ տեսանկյունից բացահայտելու: Նրանք բավականին լավ միջոց են ունեցած գիտելիքների և հմտությունների պաշարը զարգացնելու և վերջինս կրկնապատկելու համար», - եզրափակեց նա:


Subscribe to our newsletter

Comments


bottom of page