Ամփոփվեց «Know Your Grassroots» միջազգային բնապահպանական ծրագիրը
- FYCA
- May 27, 2019
- 1 min read

Ապրլիլի 1-ից 7-ը աշխարհի 11 երկրից 23 երիտասարդ Երիտասարդական ակումբների դաշնության գործընկեր կազմակերպության` «Youth And Environment Europe» կազմակերպության նախաձեռնությամբ համախմբվեց Կիլկեննիում (Իռլանդիա)` միասին սովորելու, քննարկելու ու փոխանակելու իրենց ունեցած գիտելիքները բնապահպանական շարժումների վերաբերյալ:

Այդ ծրագրում Հայաստանը ներկայացրեց Երիտասարդական ակումբների դաշնության անդամ Կարեն Վարդանյանը:

Դասընթացի հիմնական նպատակն էր`
քննարկել ամբողջ աշխարհում գոյություն ունեցող բնապահպանական խնդրները,
ծանոթացնել առկա բնապահպանական ծրագրերին,
սովորեցնել՝ ինչպես և ինչ միջոցներով պայքարել բնապահպանական խնդիրների դեմ,
ոգեշնչել երիտասարդներին պայքարել հանուն դրական փոփոխությունների,
տալ գործնական գիտելիքներ դրական արդյունքի հասնելու համար:

Մասնակիցները ծրագրի վերջին օրն իրականացրեցին տեղական բնապահպանական արշավ, որի նպատակն էր աջակցել «Keep Kilkenny Beautiful» նախաձեռնությանը:


Comments