FYCA-ն նոր անձնակազմ ունի🥳
- Federation of Youth Clubs of Armenia
- Jul 21, 2020
- 1 min read
Երիտասարդական ակումբների դաշնությունը հուլիսի 11-ին իրականացրեց կազմակերպության աշխատակազմի և մարզային ներկայացուցիչների համաժողովը: Պահպանելով կանոնները՝ համաժողովը տեղի ունեցավ բացօթյա այգում: Համաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք նոր նախաձեռնություններ, աշխատակազմի անդամները ներկայացրին, թե ինչ աշխատանքներ են իրականացվել վերջին 6 ամսվա ընթացքում՝ պահպանելով կազմակերպության ակտիվությունը համաճարակի պայմաններում: Այնուհետև սկսվեցին աշխատակազմի նոր անդամների ընտրությունները, որի ընթացքում անդամները ներկայացան իրենց նոր նախաձեռնություններով:

Նոր աշխատակազմն ունի հետևյալ տեսքը՝
Գլխավոր քարտուղար՝ Նաիրա Դարբինյան
Առաջին քարտուղար՝ Մերի Վանեսյան
Միջազգային քարտուղար՝ Դիանա Եղիազարյան Մարզային համակարգողների պատասխանատու՝ Մարի Հովակիմյան
Քարտուղարություն՝ Մարիամ Գրիգորյան, Ալլա Խաչատրյան, Լիլիա Մնացականյան, Անի Եղիազարյան, Նարե Աղաջանյան, Սիրան Խաչատրյան, Արտաշես Վարդանյան, Հայկ Քալանթարյան, Մերի Ենգիբարյան, Նարինե Հակոբյան, Նելլի Չիբուխչյան, Աննա Ջոթյան, Սոնա Ադամյան, Ինեսսա Շահազիզյան
Քարտուղարի օգնական՝ Անի Քալաջյան, Հայկ Խալաջյան
Արմինե Մովսեսյանն ընտրվեց նախագահության անդամ:

Коментарі