top of page
Search

Սիրառատ սիրո տոն, աղի բլիթներ ու սիրո խոստովանություններ❤️



Երիտասարդների կողմից սպասված սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) անդամների ու կամավորների համար հիշարժան օր է համարվում: Արդեն ավանդույթ է դարձել, որ Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը ԵԱԴ-ն Արարատյան Հայրապետական թեմի և Հայկական PR ասոցիացիայի աջակցությամբ իրականացնում է գեղեցիկ, սիրառատ և հետաքրքիր միջոցառում:


«ՀՀ երիտասարդական ամենամեծ կազմակերպությունը հատուկ վերաբերմունք ունի ազգային-եկեղեցական տոների նկատմամբ և, առիթը բաց չթողնելով, յուրաքանչյուր տարի իրականացնում է մշակութային, ուսուցողական միջոցառում, որպեսզի այն արժեքները, որոնք դավանել և ժառանգել են մեզ մեր պապերը կարողանանք փոխանցել երիտասարդ սերնդին՝ նպատակ ունենալով մեզանում բացառել օտարամուտ երևույթները»,- միջոցառման բացմանը նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Աթենյանն էլ ներկայացրեց օրվա խորհուրդն ու տոնի հետ կապված ժողովրդական և եկեղեցիական ավանդույթները՝ կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը և մասնակցությունը նմանատիպ ծրագրերին: Միջոցառման ողջ ընթացքում երիտասարդները հանդես եկան ազգային երաժշտական կատարումներով, ասմունքով և, իհարկե, անականկալ սիրո խոստովանություններով, որոնք էլ ավելի ջերմացրին մասնակիցների հոգիները: Այն համարձակ զույգերը, ովքեր հրապարակային սիրո խոստովանությամբ ներկայացան Երիտասարդական ակումբների դաշնության գործընկերների կողմից ստացան նվերներ:


«Նման միջոցառումները երիտասարդներին ինքնադրսևորվելու լայն հնարավորություն են տալիս՝ կազմակերպել իրենց հասակակիցների համար հիշարժան օր, ուսումնասիրել և գտնել տեղեկատվություն, սցենար գրել, վարել, երգել ու պարել, հետաքրքիր տոն ունենալ, երկրորդ՝ ազգային ավանդական և եկեղեցիական տոները նման ծրագրերով հանրայնացվում են և երիտասարդները դառնում են դեսպաններ, ովքեր հետագայում ազգային տոների տարածողներն են»,- ասում է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:


Միջոցառման համակարգող Արմինե Մովսեսյանն էլ պատմում է, որ «մեկ օր առաջ երիտասարդները ոգևորված աղի բլիթներ են թխել, հատուկ ձևավորել, որպեսզի տոնն ամբողջական դառնա: Իսկ մեզ աջակցեցին Ռանիդի աքսեսուարների խանութ- սրահը, հայտնի և բոլորիս կողմից սիրված Cinnabon սրճարանը, GreenFood ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսությունը, ՀՀ բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցող Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, անասելի համեղ քաղցրավենիք մատուցող Cake Factory Yerevan խանութ-սրահը, A star Handmade, Ghazaryan jewellery առցանց խանութ սրահները, ովքեր տրամադրել են մեր միջոցառման խաղի հաղթողների համար գեղեցիկ թեմատիկ նվերներ»:

Գեղեցիկ կատարումներով ներկայացան Մարի Հովակիմյանը, Ջուլյա Առաքելյանը, Լիլիթ Հովակիմյանը, Արինե Մխիթարյանը, Նարեկ Լազյանը, Էլեն Մինասյանը և Սևան Քելեշյանը:

#Երիտասարդական ակումբների դաշնություն #Արարատյան հայրապետական թեմ #Հայկական PR ասոցիացիա #Սուրբ Սարգիս #Սիրո տոն #FYCA


bottom of page