top of page
Search

1000-ավոր կամավորների համախմբող FYCA-ն շնորհավորում է Կամավորների միջազգային օրվա առթիվ



Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է:

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն Երիտասարդական ակումբների դաշնությունը #FYCA իր գործունեության մոտ 20 տարում երիտասարդական աշխատանքի միջոցով սոցիալական, կրթական, քաղաքացիական և այլ խնդիրիների շուրջ է համախմբել հազարավոր երիտասարդ կամավորների:

ԵԱԴ-ում կամավորները սովորել ու սովորեցրել են, ստացել են աջակցություն և օգնել են մյուսներին, փնտրել ու շատ հաճախ գտել են հանրությանը հուզող բազմաթիվ խնդիրների լուծումները:

Կամավորությունը ԵԱԴ-ում մասնագիտական և անձնական բազմաթիվ հնարավորություններ է բացել երիտասարդների առջև, իսկ կամավորներն իրենց հերթին կազմակերպությունը դարձրել են լուսավոր հարթակ, որը ծառայել է երիտասարդության շահերին:

ԵԱԴ-ն շնորհավորում է Հայաստանի բոլոր կամավորներին և մաղթում, որ նրանց նվիրումը հանրությանն անսպառ լինի:

Կամավորների միջազգային օրը հաստատվել է 1985 թվականին դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ: Այս որոշմամբ ՄԱԿ-ը ցանկանում է նպաստել Հազարամյակի զարգացման նպատակներին (MDGs) հասնելու համար կամավորների ներդրած ջանքերի ու նրանց գործունեության ճանաչելիությանը։

Կամավորական կազմակերպություններին և կամավորներին հնարավորություններ է առաջարկում, որպեսզի նրանք տեսանելի դարձնեն տեղական, ազգային, միջազգային մակարդակներում կատարած իրենց ներդրումը։


Subscribe to our newsletter

bottom of page