top of page
Search

Դարձի՛ր Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության աշխատակազմի անդամ



Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA) 2018թ. նոյեմբերի 11-ին հրավիրում է կազմակերպության հերթական` 19-րդ զարգացման ֆորումը` Խորհրդաժողովը:

Դա, ինչպես հայտնի է, ընտրված պատվիրակների և կազմակերպության կորիզի աշխատանքային հանդիպում է, որտեղ ամփոփվում են կատարված աշխատանքները, ընտրվում են ԵԱԴ աշխատակազմի նոր անդամները, մարզային համակարգողները, պլանավորվում են առաջիկա անելիքները, ճշգրտվում է ԵԱԴ զարգացման ռազմավարությունը և հաստատվում է տարեկան աշխատանքային ծրագիրը:

ԵԱԴ-ն տարեկան ֆորումներ սկսել է հրավիրել 2005 թվականից` Երևանում, Լուսակերտում, Ծաղկաձորում, Սևանում, Ղազարավանում, Աշտարակում, Չարենցավանում, Բջնիում և այլն: 2011-ից զարգացման ֆորումներն հրավիրվում են տարին 2 անգամ. քարտուղարության անդամների ընտրությունը կատարվում է 6-ամսյա, իսկ նախագահության անդամների, մարզային համակարգողների ընտրությունը` 12-ամսյա ժամկետներով:

Խորհրդաժողովին մասնակցելու համար կարող են դիմել ԵԱԴ կամավորներն ու անդամները, գործող նախագահության և քարտուղարության անդամները, մարզային համակարգողները, անդամ-ակումբների ղեկավարները, կազմակերպության զարգացման խորհրդատուները, հասարակական-երիտասարդական ոլորտում կամ միջազգային ծրագրերում/ կազմակերպություններում աշխատանքային փորձ ունեցող յուրաքանչյուր երիտասարդ, ով`

  • ունի մասնակցելու ցանկություն և ուզում է ընտրվել/վերընտրվել ԵԱԴ ղեկավար մարմիններում և ստանալ մասնագիտական զարգացման ու երիտասարդության ոլորտում առաջընթացի հնարավորություն, ստանձնել որոշակի պատասխանատվություն և ներգրավվել 2019թ. աշխատանքային ծրագրի իրականացման գործընթացում,

  • մասնակցել է ԵԱԴ ծրագրերի, ժողովների, հավաքների կամ հանդիպում-քննարկումների և լավ պատկերացում ունի կազմակերպության ու բաց երիտասարդական աշխատանքի մասին:

Դիմելու համար պետք է որքան հնարավոր է շուտ, բայց ոչ ուշ քան նոյեմբերի 1-ը, ժամը 18:00 լրացնել առցանց հայտադիմումը։ (https://goo.gl/forms/iFoEj19vxI4plttZ2)

Ընտրվածներին մասնակցության հրավերը և օրակարգը կուղարկվի 4 օրվա ընթացքում: Նրանք կընդգրկվեն ԵԱԴ ղեկավար մարմիններում, իսկ նրանց էլ.փոստի հասցեները կավելացվեն ԵԱԴ-ում որոշումների կայացման համար նախատեսված fyca-staff էլ.խմբում:


bottom of page