top of page
Search

Արի՛ Օշական, մասնակցի՛ր Սուրբ Թարգմանչաց տոնին



Հոկտեմբերի 13-ին Սուրբ թարգմանչաց տոնի առթիվ Օշականում միջոցառումների աստղաբույլ տեղի կունենա: «Արի՛ Օշական» երիտասարդական նախաձեռնությունը կազմակերպում է «Աչքերում՝ փայլ, դեմքին՝ ժպիտ» խորագիրը կրող բարեգործական համերգը, որի նպատակն է աջակցել համայնքում բնակվող անապահով, հիվանդ երեխաներին:

Մասնակիցները հնարավորություն կունենան ժամը 11:00-ից 13:30-ը Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ներկա գտնվել Սուրբ Թարգմանչաց տոնին նվիրված պատարագին։ Պատարագից հետո «Արի՛ Օշական» երիտասարդական նախաձեռնության կամավորները շրջայց կկազմակերպեն Օշականի տեսարժան վայրերում:

15:30-ին Օշականի մշակույթի պալատում տեղի կունենա «Աչքերում՝ փայլ, դեմքին՝ ժպիտ» բարեգործական համերգը:

Համերգի ժամանակ ելույթ կունենան տարբեր հեռուստանախագծերից հայտնի դարձած երգիչ-երգչուհիներ (այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներ) և պարային համույթներ:

Ծրագրի ընթացքում կկազմակերպվի նաև Օշականի դաշտերից հավաքված բազմատեսակ բույսերի բարեգործական վաճառք: Այս նախաձեռնության հեղինակները Օշականի երիտասարդներն են, ովքեր ամիսներ շարունակ տքնաջան աշխատել են՝ հավաքել, չորացրել և տեսակավորել են օգտակար բույսերը: Վաճառքից ստացված հասույթը նույնպես կուղղվի անապահով և հիվանդ երեխաներին։ Տեղեկացնենք, որ բարեգործական համերգի տոմսն արժե 800 դրամ, յուրաքանչյուրի մասնակցությունը կխթանի մեր համայնքի զարգացմանը:

«Արի՛ Օշական» երիտասարդական նախաձեռնությանը աջակցում է Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), որի անդամ կառույց է նախաձեռնությունը:

Մանրամասն տեղեկատվության համար այցելեք հետևյալ հղմամբ՝


bottom of page