top of page
Search

Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերին համախմբեց տարվա առաջին ծրագիրը



Երիտասարդական ակումբների դաշնությունը, հանդիսանալով Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի լիիրավ անդամ, փետրվարի 7-ից 9-ը մասնակցեց ՀՍՁԱ եռօրյա դասընթացներին։ Ծրագիրը համախմբեց ՀՍՁԱ 35 անդամ կազմակերպությունների, որոնք հանդիպումների ընթացքում ստացան իրավական հարցերին առնչվող մի շարք թարմացված տեղեկություններ, քննարկեցին բազմաթիվ խնդիրներ կապված ՀՍՁԱ ռազմավարական զարգացման հետ՝ ներառյալ առկա և ի հայտ եկող կարիքները, մարտահրավերները և իրագործվելիք առաջնահերթ գործողությունները։


Հանդիպումների ընթացքում արծարծվեցին ցանցային համագործակցության մասին մի շարք հարցեր։ Անդամ կազմակերպությունները առաջարկեցին աջակցության նոր մեխանիզմներ և ծառայություններ, որոնք կնպաստեն ՀՍՁԱ արդյունավետ կազմակերպական կառուցվածքի զարգացմանը։ Ծրագրի ընթացքում անդամները տեղեկացան միջազգային ՍՁ կառույցների և համակարգերի մասին, որոնց ասոցիացիան անդամակցելու հնարավորություն ունի։


Մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով՝ ՀՍՁԱ եռօրյա հանդիպումների ընթացքում կատարված աշխատանքի փաստացի արդյունքները գերազանցեցին դասընթացի սպասելիքները։ Անդամ կազմակերպությունները, այդ թվում Երիտասարդական ակումբների դաշնությունը, պատրաստ են օգտագործել առկա ռեսուրսները և հասանելի բոլոր միջոցները ասոցիացիայի զարգացման համար։ Դասընթացի ընթացքում վերակազմավորված ռազմավարական պլանը արդեն պատրաստ է իրագործվելու։


ՀՍՁԱ ծրագրի շրջանակում Երիտասարդական ակումբների դաշնությունը ներկայացրեց ԵԱԴ առաջին քարտուղար Արմինե Մովսեսյանը։


bottom of page