«Երիտասարդական ակումբների դաշնության» (FYCA) և MIJARC EUROPE միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ` Երևանում իրականացվող «Երիտասարդական ճանապարհ դեպի հանդուրժողականություն» խորագիրը կրող միջազգային ամառային ճամբարի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Այցի ընթացքում եվրոպական մի շարք երկրներից` Թուրքիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Բելգիայից, ժամանած երիտասարդներին ներկայացվեցին Օսմանյան կայսրությանունում հայ ժողովրդի նկատմամբ ազգային-կրոնական խտրականության ծայրահեղական դրսևորումները, հայկական էթնիկ տարրը բնաջնջելու թուրքական ծրագիրը, ցեղասպանության պատճառներն ու հետևանքները:
Մասնակիցներն անմար կրակի մոտ հարգանիք տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: