Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն «Երիտասարդական ակումբների դաշնությունը» (FYCA) հավաստագիր է ստացել միջազգային երիտասարդական ամենամեծ ցանցերից մեկի՝ «International Youth Federation» կազմակերպության (IYF) կողմից:
Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, ԵԱԴ-ն արժանացել է նման բարձր գնահատականի` որպես Հայաստանում երիտասարդական աշխատանքի գաղափարը տարածող ամենամեծ և արդյունավետ աշխատող, ինչպես նաև երիտասարդական ներուժը լավագույնս մոբիլիզացնող կազմակերպություն:
Հավաստագրի շնորհմամբ` ԵԱԴ-ն համալրում է IYF-ի շարքերը, ինչը հնարավորություն կտա երկու կազմակերպություններին սերտորեն համգործակցել միջազգային երիտասարդական հարթակում՝ համախմբելով երիտասարդներին ստեղծագործականության և նախաձեռնողականության գաղափարների շուրջ: