top of page
Search

Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը` երիտասարդական դասընթացում. Հայաստանը ներկայացրել է ԵԱԴ-ի անդամը



Մայիսի 14-21-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում` եվրոպական երիտասարդական կենտրոնում, "Nordic Youth Organization" (NSU) և Rural Youth Europe (RYEurope) կազմակերպությունների նախաձեռնությամբ, ինչպես նաև ԵԽ-ի երիտասարդության հարցերով զբաղվող դեպարտամենտի հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ "Voices for life" խորագիրը կրող դասընթացը: Դասընթացին Հայաստանը ներկայացնում էր Երիտասարդական ակումբների դաշնության անդամ Արմինե Մովսեսյանը:

Դասընթացի հիմնական նպատակն էր խթանել միջմշակութային երկխոսությունը երիտասարդության շրջանում եւ խաղաղ գոյակցություն ապահովել Եվրոպայում: Ծրագրի հիմնական նպատակներն էին Եվրոպայում փախստականների ճգնաժամի ներկայիս իրավիճակի և դրա հետևանքների մասին իրազեկումը, ճգնաժամային հիմախնդիրները լուծելու գործում երիտասարդության մասնակցության բարձրացումը, միջազգային երկխոսության ապահովումը և այլն:



Ծրագրին մասնակցում էին 40 երիտասարդներ 18երկրներից` Հունգարիայից, Ֆարերյան կղզիներից, Նորվեգիայից, Ավստրիայից, Դանիայից, Իսլանդիայից, Բուլղարիայից, Շվեդիայից, Հյուսիսային Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Անգլիայից, Լատվիայից, Էստոնիայից, Իռլանդիայից, Գերմանիայից, Հայաստանից և Ադրբեջանից:



Subscribe to our newsletter

bottom of page